Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։

«Վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Վարդապետյանը դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ դեպքը հանրայնացվել է։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա՝ դատախազն ասաց, որ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։

«Այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծեց Աննա Վարդապետյանը։

Լրահոս

Օրվա կարևոր