ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտարարել է Ռավիդի զրուցակիցներից մեկը, կողմերը սկզբնապես ծրագրել էին երեքշաբթի օրը խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում, որտեղ պատրաստվում էին քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիայի պատճառով ԱՄՆ-ը և Իրանը որոշել են փոխել բանակցությունների անցկացման վայրը և հիմնական թեման։
Ամերիկյան աղբյուրը հավելել է, որ խորհրդակցություններին մասնակցելու է ԱՄՆ-ի կողմից տեխնիկական խմբի ղեկավար Նիկ Ստյուարտը


