Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. «Արձագանքի կարիք չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան

Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Լրահոս