Երեմյան կաթնամթերքը եզակի է մնում սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ (տեսանյութ)

Երեմյան կաթնամթերքը շարունակում է Հայաստանում եզակի մնալ սննդի անվտանգության FSSC 22000 միջազգային սերտիֆիկացմամբ։

2025 թվականի գարնանը Երեմյան կաթնամթերքը նոր նշաձող սահմանեց Հայաստանում։ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով արտադրվող կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից անցավ կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացավ FSSC 22000 սերտիֆիկատը։

Սերտիֆիկացումից մեկ տարի անց միջազգային հեղինակավոր ընկերության ներկայացուցիչները դարձյալ Երեմյան կաթնամթերքի գործարանում են՝ իրականացնելու ամենամյա վերահսկողական աուդիտ և վերահաստատելու սերտիֆիկացման շրջանակում պահանջների կիրառության ապահովումը։

Այս անգամ ևս Երեմյան կաթնամթերքը ամրագրեց սննդի անվտանգության միջազգային բոլոր խստագույն չափորոշիչներին իր համապատասխանությունը։

«Ինչի՞ մասին է խոսում FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկացումը։ Այն նախևառաջ ամրագրում է սննդի անվտանգության միջազգային չափորոշիչներին ընկերության բարձր մակարդակի համապատասխանումը։ Սա վստահության ցուցիչ է, երբ սպառողները գիտեն, որ ընտրում են իրենց և իրենց ընտանիքների համար անվտանգ, ասել է թե, բարձր որակի սնունդ։ Իհարկե, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում արտադրական գործընթացի տեխնոլոգիական և նորարարական լուծումներին, ժամանակակից սարքավորումների հագեցվածությանը, գործընթացների որակին և կառավարմանը, քանի որ այս ամենն է նաև թույլ տալիս պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը։

«Խոսելով Երեմյան կաթնամթերքի գործարանի մասին պետք է նշեմ, որ ես հաճելիորեն հիացած եմ։ Այստեղ աշխատում են եզակի պրոֆեսիոնալներ։ Ինձ զարմացրեց նաև բրենդի անվանումը՝ Երեմյան։ Հազվադեպ է լինում, երբ արտադրողն իր արտադրանքի որակի տակ ստորագրում է իր ազգանվամբ»,- ընդգծեց Intertek SAI Global աուդիտորական ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Շիրշիկովը։

Նա շեշտեց  նաև, որ արտադրական շղթան այստեղ ամբողջությամբ վերահսկվում է արտադրողի կողմից․ «Ֆերմայից՝ սեղան միջազգային ընդունված հայեցակարգն այստեղ ավելի է ընդլայնվել և դարձել Սերմից՝ սեղան, այսինքն՝ վերահսկվում է անասնակերի ստացումից մինչև սեփական ֆերմա և կաթնամթերքի ստացում ու սպառողին առաքում ամբողջական փակ շղթան։ Ահա ինչով է պայմանավորված նաև Երեմյան կաթի բացառիկ որակը, և իհարկե այդ կաթից ստացվում է ամբողջ տեսականին։

Սննդի անվտանգությունը պետք է ապահովված լինի 100 տոկոսով։ Արտադրական այս շղթայում մենք դա տեսնում և արձանագրում ենք։ Խրախուսում ենք Երեմյան կաթնամթերքի այս պատասխանատու մոտեցումը, որն ամրագրված է FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկատով»։

Նշենք, որ FSSC 22000 սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։ Այս նոր ձեռքբերմամբ Երեմյան կաթնամթերքը գալիս է ապացուցելու, որ տեղական արտադրության կաթնամթերքը կարող է մրցակցել միջազգային հարթակում ոչ միայն իր բացառիկ համով, այլև արտադրական բարձրագույն չափորոշիչներով, վստահելիությամբ և անվտանգությամբ: Նմանատիպ սերտիֆիկացումը արձանագրում է նաև ընկերությանը որպես պատասխանատու և կայացած բիզնես, որը կարող է միջազգային շուկաներում ապահովել արտադրական և մատակարարման վստահելի շղթա։

Սպառողների համար FSSC 22000 սերտիֆիկատի առկայությունը ևս մեկ հիմնարար փաստարկ է Երեմյան կաթնամթերքի բացառիկ որակի, մի շարք կարևոր վիտամինների պարունակության և առողջության վրա բարերար ազդեցության մասին։

«Ուրախությամբ ենք ևս մեկ անգամ նշում, որ մեր ընկերությունն այսօր անցավ վերահսկողական աուդիտ դրական արդյունքներով FSSC 22000 միջազգային սերտիֆիկացման շրջանակներում միջազգային Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից։ Նման սերտիֆիկացումը հնարավորություն է տալիս արտադրողին դառնալու մրցունակ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում և շուկաներում։

Նման կառավարման համակարգերի վերահսկողությամբ արտադրված արտադրանքը լինում է անվտանգ ու վստահելի և սպառողին դարձնում ավելի պաշտպանված»,- շեշտեց Երեմյան կաթնամթերքի գործարանի որակի կառավարման բաժնի ղեկավար Լիլիթ Աղայանը։

Հիշեցնենք, որ Երեմյան կաթնամթերքը ստեղծել և վերահսկում է «Սերմից՝ սեղան» ամբողջ արժեշղթան՝ սկսած սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև կաթը սպառողի սեղանին հասցնելը։ Հայաստանում ամենամեծ սեփական խելացի ֆերմայի և կաթնամթերքի ժամանակակից գործարանի առկայությամբ, փակ շղթայով այսօր արդեն ընկերությունն արտադրում է ավելի քան 60 անուն ապրանքատեսակ՝ բացառապես Ա կարգի բնական կաթից՝ մանկական կաթի վկայագրմամբ։

Լրահոս

Օրվա կարևոր