Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագիրը Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումն անփոփոխ է և կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ապահովել անարգել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որն ունի միջազգայինի կարգավիճակ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային դոսյեները, ամերիկյան և իրանական պատվիրակությունների ուղղակի շփումներ չեն նախատեսվում, հայտարարել է ալ-Անսարին։
«ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Դոհա ընթանում է միջնորդների հետ հանդիպումների շրջանակում՝ տարածաշրջանում տարբեր դոսյեներ քննարկելու համար։ Նրանց թվում, իհարկե, Իրանի հետ բանակցությունները, Լիբանանում տիրող իրավիճակը և այլ հարցեր են»,- ասել է դիվանագետը։
Պատասխանելով ամերիկյան և իրանական ներկայացուցիչների հնարավոր ուղղակի շփումների մասին հարցին՝ նա ընդգծել է, որ առաջիկա օրերին կողմերի միջև ուղղակի շփումներ չեն կանխատեսվում։



