Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանի համար համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա մեր ավելի լայն տարածաշրջանի համար ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ է ստեղծում: Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանը մեծ ներուժ ունի առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոնի դերն ամրապնդելու համար։

«Համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար մենք պետք է ընթացիկ ժամանակաշրջանը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,- նշել է խոսնակը։

 

Լրահոս