Դոհայում կայանալիք հանդիպումը կարող է կարևոր լինել կամ չլինել, բայց ռшզմական առումով մենք հաղթում ենք․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Կատար: Կարծում եմ՝ նրանք արդեն մեկնել են կամ նոր են պատրաստվում մեկնել: Մեզ համար ամեն ինչ շատ լավ է ընթանում: Դոհայում կայանալիք հանդիպումը կարող է կարևոր լինել կամ չլինել: Բայց ռազմական առումով մենք հաղթում ենք: Ես կասեի՝ ռազմական առումով հաղթանակը գրեթե մերն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք խոսում ենք Իրանի ապամիջուկայնացման մասին: Մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան, և նրանք դա չեն ունենա: Արդարության համար պետք է ասել, որ նրանք համաձայնել են դրան»,-նշել է նա։

Լրահոս