Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի.Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ

Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ իբն ալ-Ռեզան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք տեսնենք հակառակորդի կողմից իր պարտավորությունների որևէ խախտում բանակցությունների ընթացքում, մենք կպատասխանենք մարտի դաշտում», — նշել է նա իրանական պետական հեռարձակող ընկերությանը տված մեկնաբանությունում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունակ է միաժամանակ և՛ բանակցություններ վարել, և՛ դիմակայության մեջ մտնել», — հավելել է իբն ալ-Ռեզան։

 

Լրահոս