Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված հասցեից 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ. մեկի վրա առկա է եղել կրակոցի հետք, մյուս ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր են եղել։ Հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես արնանման հետքեր են եղել, ինչպես նաև գլխարկներ, հողաթափեր՝ կրկին արնանման հետքերով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։



