ԱՄՆ-ը շուտով «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը կուղարկի Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Մերձավոր Արևելք է ուղարկում 5,000 անձնակազմ ունեցող «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա տվյալների՝ «Թեոդոր Ռուզվելտ»-ը մարտական հերթապահություն կկատարի տարածաշրջանում առնվազն յոթ ամիս։

Սա տեղի է ունենում այն լարվածության ֆոնին, որին բախվում է ԱՄՆ ռազմածովային ուժերը մերձավորարևելյան հակամարտության և միջազգային պարտավորությունների պատճառով, նշում է CNN-ը։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի էր ժամանել «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի գլխավորությամբ գործող ամերիկյան հարվածային ավիակրային խումբը։ Այն Մերձավոր Արևելքի տարածաշրջան էր ժամանել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին փոխարինելու, որը պետք է վերադառնար ԱՄՆ դեռևս մայիսին։

Լրահոս