Առինջում ճանապարհային կարևոր նշանը մեկ ամիս է՝ գետնին է․ քաղաքացիները դժգոհում են «Կոտայքի ճանշին»-ի աշխատանքից

Առինջում, «Առինջ Մոլ» տանող ճանապարհահատվածում, արդեն շուրջ մեկ ամիս ճանապարհային երթևեկությունը կարգավորող կարևոր նշաններից մեկը տապալված վիճակում է գտնվում։

«Առինջ» Մոլլ տանող ճանապարհը բավականին ակտիվ երթևեկություն ունեցող հատված է, ուստի ճանապարհային նշանների պատշաճ վիճակը կարևոր է երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Տեղացիների խոսքով՝ խնդիրը երկար ժամանակ է չի լուծվում։ Նշանը շարունակում է մնալ գետնին ընկած, ինչի հետևանքով վարորդները կարող են չնկատել տվյալ հատվածում նախատեսված երթևեկության կարգավորումը։

Քաղաքացիները դժգոհում են նաև «Կոտայքի ճանշին» ընկերության աշխատանքի կազմակերպումից՝ նշելով, որ նման խնդիրները պետք է արագ արձագանքի արժանանան, հատկապես այն ճանապարհահատվածներում, որտեղ երթևեկությունը ինտենսիվ է։

«Լրատվություն»-ը խնդրի վերաբերյալ ակնկալում է պատասխանատու կառույցների արձագանքը և պարզաբանումը, թե ինչու է ճանապարհային նշանը շուրջ մեկ ամիս մնացել տապալված վիճակում և երբ է նախատեսվում այն վերականգնել։

Հոդվածի պատրաստման պահին «Կոտայքի ճանշին»-ի պաշտոնական պարզաբանումը մեզ հասանելի չէ։

Լրահոս