Իրանը չի ձգտում պшտերազմի․ պшտերազմը պարտադրվել է Իրանին, և դրա շարունակությունը վնասակար է երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում ռազմական հակամարտության սրացման, սակայն մտադիր է հասնել միջազգային իրավունքի համաձայն իր բոլոր օրինական իրավունքների լիակատար ճանաչմանը և չի զիջի արտաքին ճնշմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը չի ձգտում պատերազմի կամ հակամարտության ընդլայնման: Պատերազմը պարտադրվել է Իրանին, և դրա շարունակությունը վնասակար է երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: Բանականությունը թելադրում է համաձայնագրերի կատարման վերսկսումը և խնդիրների լուծումը երկխոսության միջոցով, այլ ոչ թե ուժի ցուցադրմամբ», — նախագահի խոսքերն է մեջբերում IRNA-ն:

Լրահոս