Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։

«Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ:

Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնում են փրկարար ծառայությունից:

Լրահոս