Իրանի զինված ուժերը ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսեն հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զենքի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր թիրախներն էլ այլևս նախկինը չեն լինելու։ Մենք ունենք նոր թիրախներ, որոնց ուղղությամբ դեռևս հարվածներ չեն հասցվել», — նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները կվերաբերեն պատերազմի աշխարհագրությանը, կիրառվող զենքին և ռազմական տեխնիկային։
«Մենք մարտադաշտ դուրս կբերենք նոր հնարավորություններով նոր զենք, և աշխարհը կապշի», — նշել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։


