Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերի 23-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 270 զինծառայող: Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերի: Վերադարձված ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան»,- հայտնել են գերատեսչությունում:
Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողներին կտեղափոխեն Ռուսաստան՝ հետագա բուժումն ու վերականգնումն անցնելու համար:
Նախօրեին կողմերն անցկացրել էին զոհված զինծառայողների աճյունների փոխանակում «252-ը 25-ի դիմաց» բանաձևով:
Նախորդ անգամ ռազմագերիների փոխանակումը տեղի էր ունեցել «103-ը 103-ի դիմաց» բանաձևով. օգոստոսի 19-ին կողմերը միմյանց մարդկանց էին փոխանցել Բելառուսի Գոմելի մարզի «Նովայա Գուտա» անցակետում: Այնուհետև մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան հայտնել էր «10-ը 10-ի» ձևաչափով ևս մեկ ընթացակարգի նախապատրաստման մասին:



