Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր

Հորդանանի հարավում՝ Կարակի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում է հորդանանյան Al-Mamlaka հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, շուրջ տասը մարդ վիրավորվել է։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է

Աղբյուրի տվյալներով՝ զինված տղամարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ։

Լրահոս

Տեսանյութեր