Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) դարձավ ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ փոքր ոսկե մեդալի:
Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 112 կգ, 116 կգ, 123 կգ: Այստեղ նա կրկին առաջինն էր: Երկամարտի 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է:
20-ամյա մարզուհին սահմանեց ռեկորդներ և՛ հրում վարժությունում, և՛ ընդհանուր հաշվարկում։




