Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը այցելել է «Արևածագ» կենտրոն (լուսանկարներ)

Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատի համայնքապետարանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում այցելել է «Արևածագ» կենտրոն։

Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել կենտրոնի շահառու երեխաների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առկա սոցիալական և հոգեբանական խնդիրները, նրանց աջակցմանն ուղղված իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ընտանիքների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Արգիշտի Մեխակյանը կարևորել է ընտանիքների հետ անմիջական շփումը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս առավել խորությամբ հասկանալ խնդիրները և մշակել հասցեական լուծումներ՝ երեխաների լավագույն շահերի ապահովման նպատակով։

Նշվել է, որ համայնքապետարանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառական միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի համար անվտանգ ու զարգացնող պայմանների ապահովման ուղղությամբ։

Lratvutyun.am-ը կշարունակի հետևել Վաղարշապատ համայնքում իրականացվող սոցիալական ծրագրերին։

Լրահոս