Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի Էլեն Բաղդասարյանը

Մալագա–Մադրիդ գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհերի մեջ հայ կա։

NEWS.am–ի տեղեկություններով, մահացել է հայուհի Էլեն Բաղդասարյանը։ Մալագայի հայ համայնքը ցավակցել է Բաղդասարյանի ընտանիքին եւ հարազատներին այս ծանր կորուստի համար։

Հիշեցնենք, որ ավելի քան 40 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Ադամուս քաղաքի մոտակայքում։ Մադրիդ մեկնող գնացքը դուրս է եկել գծերից և հայտնվել հարակից գծերի վրա, որտեղ բախվել է հանդիպակաց գնացքին, որը նույնպես դուրս է եկել գծերից։

Լրահոս