Ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով

Վատ եղանակի պատճառով չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում։ Զբոսաշրջիկների սոված են պահում և ջուր չեն տալիս, գրում է SHOT թելեգրամյան ալիքը:

SHOT-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներն անվերջ ուշացումներ են ունեցել Երևանից Մոսկվա «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի չվերթի ժամանակ։ Չվերթը նախատեսված էր ժամը 2:30-ին, սակայն օդի խիստ աղտոտվածության պատճառով հետաձգվել է մինչև ժամը 19:00-ն։

Ռուսաստանցիների բնորոշմամբ՝ աշխատակիցները յոթ ժամ շարունակ նունդ կամ ջուր չեն տրամադրել և իրենց հետ կապ չեն պահպանել։

Երկար սպասումից հետո ավիաընկերության աշխատակիցները վերջապես դուրս են եկել ամբոխի մոտ և խնդրել են նրանց լքել օդանավակայանը՝ զբոսաշրջիկների անկարգությունները կանխելու համար։

Ինչպես նշում է աղբյուրը, ռուսաստանցիներին ասել են, որ նրանց, ենթադրաբար, մոտակա հյուրանոցում «շքեղ սենյակներ» կտրամադրվեն։ Այժմ ուղևորները բողոքներ են ներկայացնում ավիաընկերության դեմ, անկարգություններ են առաջացնում օդանավակայանում և սպասում են իրենց չվերթներին։

Լրահոս