Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով։ Վայրէջք է  կատարել  այլընտրանքային օդանավակայանում: Ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, սակայն այդպես էլ չի ստացել: Այս մասինհայտնում է Baza-ն։

Արդյունքում, ՀՀ վարչապետի ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին: Telegram ալիքի տվյալներով՝ Փաշինյանը Մոսկվա էր թռչում Գերմանիա կատարած այցից հետո և պատրաստվում էր մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայանները մոտ 154 չվերթ չեղարկել, հետաձգել կամ ուղղություն են փոխել։

Լրահոս