Նարիրի խոշորացված համայնքում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղվարդ և Արագյուղ բնակավայրերում ընթանում են շուրջ 5500 գծամետր երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 100․000․000 ՀՀ դրամ՝ 65% կառավարություն, 35% համայնք համաֆինանսավորմամբ: Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Նաիրի համայնքի Եղվարդ Պռոշյան, Զովունի Արագյուղ, Սարալանջ Բուժական բնակավայրերում իրականացվել և շարունակվում են շուրջ 8000 գծամետր երկարությամբ ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, որոնց շնորհիվ լուծվել է գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի ոռոգման խնդիրը։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 120․000․000 ՀՀ դրամ՝ 65% կառավարություն, 35% համայնք համաֆինանսավորմամբ:Ջրահեռացման (կոյուղու ցանցի) կառուցման աշխատանքներ
2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղվարդում ընթանում է շուրջ 1600 գծամետր երկարությամբ գլխավոր ջրահեռացման (կոյուղագծի) կառուցման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 120․000․000 ՀՀ դրամ՝ 65% կառավարություն, 35% համայնք համաֆինանսավորմամբ: Նաիրի համայնք եղվարդ զովունի քասախ պռոշյան արագյուղ սարալանջ բուժական զորավան խմելուջրագիծ ոռոգմանցանց ջրահեռացում։




