Օգոստոսի 8–ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին. Ռիտեր

Օգոստոսի 8–ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին, սահմանային դիրքերի միջեւ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Անցած տարվա մայիսից միջադեպերի քանակը կտրուկ նվազել է, իսկ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Ներքին Հանդի միջադեպը վերջինն էր, որ մենք զեկույց ենք ներկայացրել, այսինքն 2024թ.–ի փետրվարից հետո այդպիսի միջադեպեր չեն եղել։ 2024–ի գարնանը մեզ խնդրել են, որ Խաչիկ գյուղում հսկենք, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն, մոտ 4 շաբաթ ամեն օր էնտեղ ենք եղել, իսկ 2025թ.–ին չեն խնդրել, դա նշանակում է՝ գյուղացիները հանգիստ են»,– ասել է Ռիտերը։

Լրահոս