Կատարը փակել է իր օդային տարածքը

Կատարը հայտարարել է, որ ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ձեռնարկված միջոցառումների շրջանակներում, ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ այս քայլն արվել է բնակիչների և երկրի հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Կատարի օդային տարածքի փակումը կապված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության, ինչպես նաև Իրանի կողմից Իսրայելի տարածքին հասցված պատասխան հարվածների հետ։

Լրահոս

Օրվա կարևոր