Իրանի բանակի մամուլի ծառայությունում հայտնել են Հաթամ-էլ-Անբիայի զենիթային հրետանային բազայի միավորված ցանցի կողմից թշնամական 12 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը։
Վերջին մի քանի ժամերի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 12 մարտական եւ հետախուզական անօդաչու երկրի տարբեր շրջաններում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։


