ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների վերաբերյալ

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ․

«ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ անհանգստությամբ են ընդունել Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից զանգվածային հարվածների մեկնարկի մասին հաղորդագրությունները, որոնք ուղեկցվում են, այդ թվում, խաղաղ բնակիչների մահով:

Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ։ Կիսում ենք իրավիճակի գնահատականը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից։ Համոզված ենք, որ կողմերը պետք է շուտափույթ վերադառնան քաղաքական երկխոսության և հակամարտությունը կարգավորեն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»։

Լրահոս

Օրվա կարևոր