Իրանի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 201 մարդ, վիրավորվել 747-ը, հաղորդել է Tasnim-ը՝ հղում կատարելով Կարմիր մահիկին։
Երկրի քսանչորս նահանգներ ենթարկվել են գրոհի։
Կարմիր մահիկի ավելի քան 220 աշխատանքային խմբեր պատրաստ վիճակում են։
Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը եւ երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։


