Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, «որքան ինձ հայտնի է», ողջ է։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին NBC News հեռուստաալիքի հարցազրույցում։
Արաղչին հայտնել է, որ զոհվել է երկու հրամանատար, բայց բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են մնացել, ներառյալ դատական իշխանության ղեկավարը եւ խորհրդարանի նախագահը։ «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են, մենք հաղթահարում ենք իրավիճակը, եւ ամեն բան կարգին է»։
Արաղչին նաեւ քննադատել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին այն բանի համար, որ գրոհ են սկսել՝ չնայած շարունակվող միջուկային բանակցություններին։


