Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավի հաջորդ քայլը լինելու է այլ տարածաշրջանների համար նախատեսված աննկատ JASSM-ER հրթիռների գրեթե ողջ զինանոցի օգտագործումը, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Հրթիռները կստացվեն պահուստից։ Գործակալության զրուցակցի խոսքով, որն անմիջականորեն ծանոթ է հարցին, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պահեստներից 1,5 մլն դոլար արժողությամբ զենքը վերցնելու հրամանը տրվել է մարտի վերջին։
Այլ վայրերում, ներառյալ ԱՄՆ մայրցամաքային հատվածում, ամերիկյան օբյեկտներում տեղակայված հրթիռները կտեղափոխվեն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության բազաներ կամ Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ, տեղեկացրել է աղբյուրը։




