«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին․ կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին․ հայտարարություն

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին․ կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ki օգտին։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:

Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Ուժը միասնության մեջ է»,-ասված է հայտարարության մեջ

«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

Լրահոս