Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ կազմակերպված տեսակոնֆերանսի մասնակիցները՝ մոտ 40 երկրի ներկայացուցիչներ, մերժել են Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարը: Հորմուզը ներկայումս վերահսկում է Իրանը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը Թեհրանի դիրքորոշումն անվանել է անխոհեմ՝ ընդգծելով, որ Հորմուզի շրջափակումը սպառնում է ամբողջ աշխարհի տնտեսական անվտանգությանը։ Իրանը գրավել է միջազգային նավագնացության ուղին՝ պատանդ պահելով համաշխարհային տնտեսությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը համաժողովում, որին մասնակցել են, ի թիվս այլոց, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանը։ Միացյալ Նահանգները ներկայացված չի եղել։
Տեսակոնֆերանսի մասնակիցները կենտրոնացել են խնդրի կարգավորման դիվանագիտական և միջազգային միջոցառումների վրա: Նեղուցի ուժային բացումը չի քննարկվել, որն առաջարկել է Միացյալ Նահանգները, հաղորդում է Politico-ն։




