Վերջին օրերին Ժողովուրդ օրաթերթ -ի կողմից տարածված տեղեկությունները, որոնք վերաբերում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև համագործակցությանը, ներկայացված են միակողմանի և հաճախ՝ իրականությունից կտրված ձևակերպումներով։
Նախ և առաջ հարկ է ընդգծել, որ քննարկվող ծրագիրը հանդիսանում է պետական–մասնավոր համագործակցության (PPP) դասական օրինակ, որը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում՝ ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման և զարգացման նպատակով։ Այս մոդելը որևէ կերպ չի ենթադրում պետական գույքի օտարում կամ «զիջում» մասնավորին։
Պաշտոնական տվյալներով՝ Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում կառուցվող մարզահամալիրները կառուցվում են բացառապես պետական միջոցներով, և դրանց սեփականությունը ամբողջությամբ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար, պնդումները, թե պետական գույքը փոխանցվում է մասնավոր կառույցների, չեն համապատասխանում իրականությանը։
Կառավարման մասով կիրառվող «հավատարմագրային կառավարում» ձևաչափը միջազգային ընդունված գործիք է, որի նպատակն է ապահովել՝
• բարձրորակ և արդյունավետ սպասարկում,
• ոլորտային մասնագիտական փորձի ներգրավում,
• կառույցների ինքնածախսածածկման և եկամտաբերության բարձրացում։
Այս դեպքում պետությունը պահպանում է լիարժեք սեփականությունը, իսկ մասնավոր կողմը իրականացնում է միայն օպերացիոն կառավարում՝ հստակ պայմանագրային պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով։
Բացի այդ, սարքավորումների ձեռքբերման դեպքում պետությունը դառնում է դրանց առնվազն 80 տոկոսի սեփականատերը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ պետական շահը ոչ միայն պահպանվում, այլև ընդլայնվում է։
Հրապարակման մեջ առկա անձնական կապերի վերաբերյալ ակնարկները չեն հիմնավորվում իրավական որևէ գնահատականով կամ ապացուցված խախտումներով և կրում են ենթադրությունների




