«Բուշեր» ատոմակայանում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ «Ռոսատոմ»

«Բուշեր» ԱԷԿ-ի հրապարակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ռեակտորային սարքավորումների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանի մոտակայքում երրորդ անգամ է զինամթերք պայթում։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է TASS-ը:

«Իրավիճակը հրապարակում շարունակում է վատթարանալ: Գործող թիվ 1 էներգաբլոկի տարածքը երեկ երեկոյան արդեն երրորդ անգամ է հարձակման ենթարկվել: Զինամթերքը, ինչպես և երկրորդ անգամ, պայթել է պոմպակայանի անմիջական հարևանությամբ, որն ապահովում է նաև ռեակտորային սարքավորումների ջրամատակարարումը: Դժվար չէ կռահել, որ սա միջուկային անվտանգության անմիջական սպառնալիք է ստեղծում: Զոհեր, բարեբախտաբար, չկան», — ասել է նա:

Լրահոս