Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողություններում. Ռուբիո

Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը ոչնչացվում է, սակայն զուգահեռ բանակցություններ են վարում Թեհրանի հետ: Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ հայտնել է, որ Թեհրանին 15 կետից բաղկացած համաձայնագիր են փոխանցել և այժմ սպասում են նրանց պատասխանին:

«Չենք հեռանա, մինչև չհասնենք մեր նպատակներին։ Կարծում ենք՝ առաջիկայում հանդիպումներ կլինեն։ Ուզում ենք հասնել խաղաղության համաձայնագրի, սակայն զուգահեռ հավատում ենք «խաղաղություն՝ ուժի միջոցով» բանաձևին»,- հայտարարել է Ուիթքոֆը:

«Յոթի խմբի» հանդիպումից հետո Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ հուսով են ավարտել պատերազմը մի քանի շաբաթվա, այլ ոչ ամսվա ընթացքում:

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Մենք կարող ենք հասնել մեր նպատակներին՝ առանց ցամաքային ուժեր տեղակայելու»,- նշել է Ռուբիոն: Նա նաև չի բացառել, որ Ուկրաինայի համար նախատեսված զենքը կարող են օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններում:

Լրահոս