Հորմուզի նեղուցը բաց է այն պետությունների համար, որոնք չեն պատերազմում Իրանի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը:
«Նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամիների համար։ Օրինակ՝ այն բաց է ռուսական և չինական նավերի համար։ Մենք նաև թույլատրել ենք Պակիստանի 20 նավերի անցումը», — ասել է Ֆերդոուսիպուրը։




