ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ երեկվանից ՀԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է։
«Եթե հաշվի առնենք, որ 2026թ. ընթացքում շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված՝ Մեծամորի ատոմակայանը երեկվանից 5 ամսով հանել ենք շահագործումից, ամենայն հավանականությամբ՝ 2026թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը։ Այդ թվերը համադրելի կլինեն վստահաբար»,- ասել է նա։





