Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,-հայտարարել է Պուտինը
Պուտինը նշել է, որ հույս ունի, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է վնասի հայ-ռուսական հարաբերություններին։





