ԱՄՆ-ն առաջարկել է Օրմուզի նեղուցի կառավարումը փոխանցել միջազգային կոնսորցիումին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է Օրմուզի նեղուցի կառավարումը փոխանցել միջազգային կոնսորցիումին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Տվյալների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ գաղափարը ներկայացրել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ նեղուցով նավագնացությունը պետք է լինի ազատ և առանց վճարների։

Նշվում է, որ նախաձեռնությունը ուղղված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և ռազմավարական կարևոր ջրային ուղու նկատմամբ միջազգային վերահսկողության ամրապնդմանը։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ուղերձ էր հղել Իրանի ղեկավարությանը՝ ցանկանալով հաղթահարել ստեղծված դժվարությունները։

Լրահոս