«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներքին համերաշխության ու համագործակցության վառ օրինակ է այստեղ միավորվել են տարբեր ոլորտների մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից. Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներքին համերաշխության ու համագործակցության վառ օրինակ է։ Այստեղ միավորվել են տարբեր ոլորտների մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որտեղ առաջնայինը նրանց գիտելիքն ու փորձն է՝ այն, ինչ նրանք կարող են իրականում անել մարդկանց համար։ Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանը։

«Ծրագիրը ժողովրդից է ծնվել․ քայլ առ քայլ, քննարկումների ու համատեղ աշխատանքի միջոցով այն ձևավորվել է մարդկանց առաջարկներից, արտացոլում է նրանց իրական խնդիրներն ու սպասումները և ուղղված է կյանքի որակի բարելավմանը։

Միայն ներքին համերաշխությամբ և իրար աջակցելով մենք կարող ենք փոխել մեր կյանքը դեպի լավը և կառուցել երաշխավորված խաղաղությամբ բարգավաճ Հայաստան»։

Լրահոս