Ավիահարված է հասցվել Հորդանանում գտնվող Մուվաֆակ աս-Սալթի ավիաբազային։ Այս մասին հայտնել է իրանական Borna գործակալությունը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ kiԹեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հացնելով Իսրայելին։ Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Քատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։





