Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում` մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։






