Գագիկ Ծառուկյան-ի գլխավորությամբ կայացել է հանդիպում «Մայր Հայաստան»-ի հետ

Գագիկ Ծառուկյան-ի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ֆեսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև հնարավոր համագործակցության շրջանակներն ու համատեղ գործողությունների օրակարգը։

Քննարկման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել արդյունավետ համագործակցության ձևավորմանը և համատեղ քաղաքական նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Կողմերը նաև անդրադարձել են առաջիկա անելիքներին՝ շեշտադրելով համակարգված աշխատանքի և փոխգործակցության անհրաժեշտությունը։

Լրահոս