Վերջին օրերին Lratvutyun.am-ի խմբագրությանը բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ նշելով, որ Հարկադիր կատարողական ծառայության վարույթում գտնվելու պատճառով չեն կարողանում ստանալ իրենց ուղղարկվող դրամական փոխանցումները։
Քաղաքացիները նշում են, որ խնդիրը լուրջ սոցիալական հետևանքներ է առաջացնում, քանի որ չեն կարողանում օգտվել իրենց ուղարկված միջոցներից և հոգալ առօրյա ծախսերը։ Նրանք առաջարկում են վերանայել գործող մոտեցումը և սահմանել տոկոսային գանձման մեխանիզմ, որպեսզի փոխանցումներից գանձվի միայն որոշակի տոկոսը, իսկ մնացած մասը հասանելի լինի քաղաքացուն։
Lratvutyun.am-ը շարունակում է հետևել թեմային և պատրաստ է հրապարակել նաև իրավասու մարմինների պաշտոնական դիրքորոշումը։


