«Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք, որ վերջերս, Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում:


