Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը. Դավիթ Համբարյան

«Ես կգլխավորեմ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը»։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՆԳՆ նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա պարզաբանեց, որ համապատասխան առաջարկը ստացել է խորհրդարանի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանից։

Նրա գնահատմամբ՝ ինքը կկարողանա կատարել իր գործառույթները, քանի որ 4-5 տարի առաջ ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, որն իր կազմով շատ ավելի մեծ է։ «Համապատասխան փորձ ես ունեմ։ Բացի այդ, ես ավելի վաղ եղել եմ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ և ՆԳՆ փոխնախարար», — հավելեց Համբարյանը։

Լրահոս