Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ երկու ինքնաթիռ է կործանվել․ կա 4 զոհ

Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ երկու ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ երկրի հարավում՝ Բաթանգաս նահանգի Լիպա քաղաքում գտնվող Ֆերնանդո ռազմաօդային բազայի տարածքում։ Մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի տվյալներով՝ վթարին մասնակցել են SF-260 ուսումնական ինքնաթիռներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռները բախվել են օդում, ապա ընկել ռազմաբազայի տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15։51-ի սահմաններում։

Վթարի հետևանքով զոհվել են երկու ինքնաթիռներում գտնվող բոլոր չորս օդաչուները։ Գետնի վրա այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ֆիլիպինների ռազմաօդային ուժերը ժամանակավորապես դադարեցրել են SF-260 տեսակի ինքնաթիռների թռիչքները՝ մինչև հետաքննության ավարտը

Լրահոս

Տեսանյութեր