Իջևանի գինու-կոնյակի գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով ճանաչելի համ: Իջևանի գինու-կոնյակի գործարանի հպարտությունն են կաղնե տակառներում հնեցված կո Ընկերության հաջողության հիմնական գրավականը փորձառու և գրագետ մասնագետների նվիրված աշխատանքն է։ Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս հասնել բարձր արդյունքների: Գործարանի աշխատակազմը միավորված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ զարգացնել հայկականն ու ստեղծել անթերի արտադրանք։ Այդ պատճառով՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը մշտապես կանգնած է մշակութային ու արվեստի կարևոր իրադարձությունների կողքին։ Գործարանի կոնյակներն ու գինիները ներկայացնում են հայ բազմադարյա պատմությունն ու մշակույթը։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը կարևորում է նաև սոցիալական պատասխանատվությունը միանալու մշակույթին, գրքին ու արվեստին վերաբերող կարևոր իրադարձություններին, դառնալ մաս այն նախագծերի, որոնք միտված են կրթության զարգացմանը, ընթերցասիրության տարածմանը։ ընկերությունն ու մեր ամբողջ թիմը կարևորում են գեղեցիկն ու արվեստը, հայկական ու հայապահպանությանը վերաբերող ամեն մի ծրագիր»։Գործարանի է ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության ոլորտը Տավուշի մարզում, և հատկապես Իջևան քաղաքում։ Իջևանի գինու-կոնյակի գործարանն արտադրում է նաև պտղահատապտղային գինիներ, որոնք ճանաչում են ձեռք բերել իրենց նուրբ համի և հրաշալի բուրմունքի շնորհիվ.
«2005 թվականին գործարանը ձեռք է բերել գործարար Էմին Լավրենտի Եղիազարյանը։ Այս իրադարձությոնը շրջադարձային է եղել գործարանի կյանքում: Վերջին տարիներին հզորացել է գործարանի արտադրությունը, տեսականին բազմապատկվել ու հասել է ավելի քան երեսուն տեսակի: Մասշտաբային ներդրումներ են կատարվել նաև գործարանի նորոգման, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, հիմնվել են խաղողի սեփական այգիներ, գործարանը համալրվել է գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով»։Իջևանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև գետի ափին։ Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Ամենահայտնի գիներն են «Նարեկացի», «Մխիթար Գոշ», «Սարգոն», «Սափոր», «Իջևան կարմիր», «Իջևան սպիտակ», «Արենի», «Իջևան ընտրովի» և այլ խաղողի գինիները։ Այսօր Իջևանի արտադրանքները զարդարում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բալթյան երկրների, Եվրոպայի և Չինաստանի գնորդների սեղաններն ու գինու հավաքածուները: