Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուիլինան հայտնել է, որ գտնվում է «անվտանգ վայրում»: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա լքել է երկիրը բողոքի ցույցերի ֆոնին։ Երկուշաբթի երեկոյան նախատեսված էր նախագահի ուղերձը ազգին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

«Այսօր ես ստիպված էի պատսպարվել, որպեսզի փրկեմ իմ կյանքը։ Բայց նույնիսկ նման պայմաններում ես չեմ դադարում ելք փնտրել»,-հայտարարել է նա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ՝ չբացահայտելով իր գտնվելու վայրը։

Նա նաև կոչ է արել պահպանել Սահմանադրությունը՝ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը լուծելու համար: «Այս խնդիրները լուծելու միայն մեկ ճանապարհ կա՝ դա երկրում գործող Սահմանադրության պահպանումն է»,-ասել է նա ուղիղ եթերում:

Երկուշաբթի օրը ֆրանսիական RFI ռադիոկայանը հաղորդեց, որ Ռաձուիլինան կիրակի օրը ֆրանսիական ռազմական ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։

Ընդդիմության առաջնորդը, հղում անելով նախագահի վարչակազմի պաշտոնյաներին, Reuters-ին հաստատել է, որ պետության ղեկավարը լքել է երկիրը։

Լրահոս