Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Նրանք հետևել են նաև Թումոյի երաժշտական նախագիծ «Զրանգի» բենդի կատարումներին։

Որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան՝ Բելգիայի թագուհու աշխատանքային այցը ՀՀ կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը:

Լրահոս