ՄԻՊ-ը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայր՝ Վրաստան):

Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Լրահոս